23 Մայիսի, 2024

Փաշինյանն ուներ հնարավորություն՝ վեր կենալու և ասելու՝ սիրելի՛ ժողովուրդ, ես վախենում եմ, կամք չունեմ, ինձ ճնշում է Ալիևը, դրա հետևանքով ես կայացնում եմ այս, այս, այս որոշումները։ Դա կլիներ ազնիվ։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Բայց հերոսություն ներկայացնել Հայաստանի ապագան կասկածի տակ դնե՞լը, այնպիսի խրոխտ դեմքով են հողեր հանձնում՝ նախանձելս գալիս է։ Այս ամբողջ գործընթացի մեծագույն պրոբլեմն այն է, որ պետք է մարդկանց ճիշտն ասել։ Եկեք ասեք՝ Ադրբեջանը մեզ ստիպել է, որ այս գյուղերը հանձնենք, հետո թե ինչ կհանձնենք, չգիտենք, որովհետև սահմանազատման և սահմանագծման գործընթացն ամբողջական մշակված ու քննարկված չեն, անգամ սկզբունքները քննարկված չեն»,- ասաց նա։

Մամիջանյանը նաև անդրադարձավ իշխանության մեղադրանքներին, թե ընդդիմությունը չի ասում՝ որքան է ՀՀ տարածքը։

kotayk

Լրահոս