14 Ապրիլի, 2023
Բաքուն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության այսօրվա նիստում հնչեցված հայտարարություններին։

«Ամբողջովին անհիմն և անընդունելի է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ի կառավարության նիստում իր ելույթում Ադրբեջանին մեղադրեց Լաչինի ուղղությամբ վերջին սադրանքի և Պրահայի ու Սոչիի հանդիպումների շրջանակներում ստանձնած պարտավորությունները խախտելու մեջ»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեի հայտարարության մեջ։

«Այն, որ անդրադառնալով Եվրամիության՝ նախօրեին տարածած հայտարարությանը, Հայաստանի վարչապետը կրկնել է 1991 թվականի սահմանագիծը որպես սահմանազատման հիմք օգտագործելու գաղափարը, պարունակում է մի շարք կողմնակալ պահեր։ 

Ուզում եմ հիշեցնել Փաշինյանին, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ սկսված օկուպացիոն քաղաքականության արդյունքում 1990 թվականին 

Հայաստանի կողմից օկուպացվել են Քյարքի (հայկական անվանումը՝ Տիգրանաշեն-խմբ․) և Բաղանիս Այրիմ գյուղերը։ 

Միաժամանակ հայտնի է, որ հակառակ եռակողմ հայտարարության, Հայաստանը դեռևս չի դուրս բերել իր զինված կազմավորումները Ադրբեջանի տարածքից և օկուպացիայի տակ է պահում 8 ադրբեջանական գյուղ։ Այս առումով վարչապետը նախ պետք է հստակեցնի, թե ինչ նկատի ունի 1991թ. սահմանագիծ ասելով»,-ասված է հայտարարության մեջ։

 

kotayk

Լրահոս