3 Մարտի, 2025

«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը պնդում է, թե Բաքվում պահվող հայ գերիների կենցաղային պայմանները զգալիորեն բարելավվել են։

«Եվրոպական կառույցների միջոցով մենք հայրենադարձրել ենք 100-ից ավելի գերիների, վերադարձրել ենք սպանված դիակներ՝ օգտագործելով այն իրավունքը, որը կա Եվրոպական Միությունում, որը կա Եվրոպական դատարանի գործիքակազմում»,- aysor.am-ի փոխանցմամբ՝ ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։

Զեյնալյանն ասաց, թե հասել են նրան, որ գերիների կյանքի ու առողջության վերաբերյալ վեց ամիսը մեկ պետք է ներկայացվի զեկույց՝ փաստարկված լուսանկարներով։

«Մենք հասել ենք նրան, որ գերիների վիճակն ու կենցաղային պայմաններն էականորեն բարելավվել են հենց այս գործիքների միջոցով։ Այն, որ հայ գերիները Ժնևի կոնվեցիայի խախտումով են գտնվում Ադրբեջանում, դրանում ոչ մի խոսք, պատերազմի ավարտից հետո բոլորը բոլորի դիմաց պետք է վերադարձվեն, սակայն եվրոպական կառույցները նպաստել են, որ մենք կարողանանք փրկել կյանքեր ու մարդկանց վերադարձնենք տուն»,- ընդգծեց նա։

Լրահոս