Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամիի հետ։
Քննարկվել են երկկողմ համագործակցությունը, տարածաշրջանային իրավիճակը և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։
Բայրամովն ընդգծել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ են Հայաստանի Սահմանադրության փոփոխություններ՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները վերացնելու համար։ Նա նաև նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման կարևորությունը։
Լամմին շնորհավորել է Նովրուզի տոնի առթիվ, կողմերը վստահություն են հայտնել հարաբերությունների հետագա զարգացման հարցում։
57