19 Մարտի, 2025

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․

«Դժվար չէ ենթադրել, որ այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» դարձել է «խաղաղության համաձայնագիր» նորից Ադրբեջանի պահանջով։

Բայց ավելի էականն այն է, որ Ադրբեջանը համաձայնագիր էլ չի ստորագրելու, ոնց որ չստորագրեց 2023 թ. Գրանադայի թուղթը, կամ որևէ այլ բան։ Թուղթ պետք է միայն ՀՀ դե-ֆակտո վարչապետին, որպեսզի Հայաստանի բնակչությանն ասի, որ «ինքը խաղաղության բերեց, բայց նույնիսկ դա բավական չէր, որ Ադրբեջանին կանգնացնեինք»։

Մինչդեռ Ադրբեջանին կարող է կանգնացնել կազմակերպված, դիմադրող ու ամեն օր զարգացող պետությունը, որը կարող է լինել, եթե չլինի Հայաստանի այսօրվա իշխող խմբավորումը»։

Լրահոս