19 Հունվարի, 2023

Անկարան, Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, ցանկանում է հայկական կողմից անկեղծություն տեսնել ոչ միայն խոսքով, այլև գործով։

Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ԱՄՆ-ում իր հայրենակիցների հետ հանդիպմանը։

«Մենք ակնկալում ենք, որ անկեղծ քայլեր կձեռնարկվեն խաղաղության ուղղությամբ։ Վերջին շրջանում, ցավոք, մենք հետընթաց քայլեր ենք տեսնում։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անկեղծ է, բայց մենք ուզում ենք դա տեսնել ոչ միայն խոսքով, այլև գործով»,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերում Yeni Akit-ը։

Հիշեցնելով Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ Չավուշօղլուն ասել է, որ Անկարան և Բաքուն անկեղծորեն հավատարիմ են կարգավորմանը։

«Ես սա կարող եմ ասել, դա կարող եմ հեշտությամբ ասել եղբայրական, սիրելի Ադրբեջանի անունից։ Թուրքիան և Ադրբեջանն անկեղծորեն հավատարիմ են հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է նա:

Լրահոս