Այսօր ընդունել եմ ԱՄՆ պետքարտուղարի՝ կիբեռտարածության և թվային քաղաքականության բյուրոյի գծով ավագ տեղակալ Ջենիֆեր Բեչըսին և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը․
«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության առաջնահերթություններն ու հնարավորությունները: Իմ խոսքում ներկայացրել եմ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության նախաձեռնությունները։
Ջենիֆեր Բեչըսը, իր հերթին, անդրադարձել է կիբեռանվտանգության ոլորտում ԱՄՆ կառավարության ռազմավարությանը՝ ընդգծելով հուսալի թվային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը»,- նշել է նախարարը։
2