8 Մայիսի, 2024
Քաղաքական, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.

«Ռուսաստանի Դաշնությունում գործող պետական արարողակարգի ավանդույթների համաձայն` Նախագահի երդման հանդիսավոր արարողությանը արտասահմանյան պատվիրակություններ պետությունների ղեկավարների մակարդակով չեն մասնակցում։

Արարողությանը հրավիրվում են Ռուսաստանում հավատարմագրված դեսպանները։ 2024 թվականի մայիսի 7-ին ՌԴ Նախագահի երդման արարողությանը Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել ոչ թե իր որոշմամբ, այլ այն պարզ պատճառով, որ ինքը հրավիրված չի եղել։ Արարողությանը մասնակցել է և, պատերից մեկի տակ խեղճ տեսքով ծվարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը (նկարում):

Լուսանկարը ՌԴ Նախագահի պաշտոնական կայքի տեսանյութից»։

kotayk

Լրահոս