Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը իր նստավայրում ընդունել է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AK Parti) պատգամավոր Սևան Սիվաջըօղլուին:
Պաշտոնական աղբյուրները չեն բացահայտել հանդիպման մանրամասները՝ հրապարակելով միայն հանդիպումից արված արարողակարգային լուսանկար։ Հայտնի է, որ ընդունելությունը կայացել է մամուլի համար փակ ռեժիմով։
120