21 Հունիսի, 2024

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու կարգը անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում չի քննարկվել, քանի որ համապատասխան դիմում չի ստացվել, այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ոչ, Հայաստանի դուրս գալու կարգը չի քննարկվել, քանի որ համապատասխան դիմում չի ստացվել»,- ասել է նախարարը։

Պատասխանելով ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավոր հետևանքների մասին հարցին Լավրովը նշել է, որ Հայաստանից որևէ փաստաթուղթ չի ստացվել, որ քննարկեն հետևանքները։

Հիշեցնենք վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայասստանի հաջորդ տրամաբանական քայլը կլինի ՀԱՊԿ-ից դուրս գալը։

Լրահոս