4 Հոկտեմբերի, 2023
Ձեր մեծագույն պրոբլեմն այն է, որ դուք ո՛չ քաղաքացու, ո՛չ Լեռնային Ղարաբաղի, ո՛չ ԼՂ-ի իշխանության, ո՛չ էլ ԼՂ-ի դրոշի նկատմամբ հարգանք չունեք։

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ընդդիմությանը։

«Դա ձեզ համար հերթական կոմերցիոն գործարք է, որտեղ կարող եք ծախել, ինչքան  «խուրդա» կմնա, դա է  ձեր էությունը»,- ասաց Փաշինյանը։

Տեղից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հակադարձեց, որ Արցախը Փաշինյանն է ծախել։

Փաշինյանն էր արձագանքեց․

«Վայ, Դուք ծախեցի՞ք, թե՞ մենք։ «Եռաբլուր» լացողնե՛ր, «Եռաբլուրի» կեսը սեփականաշնորհել էիք։ Էդ դուք չեք Եռաբլուրի վրա «Լեքսուս» ու «Տոյոտա» սարքողներ։ Եկել ե,ք էդ ի՞նչ եք խոսում։ Փորը տնգած եկել է, խոսում է, ով ես «վաբշե։ Ամո՛թը քեզ»,- պատասխանեց Փաշինյանը։

 

 

kotayk

Լրահոս