«Այսինքն՝ հենց տարածաշրջանի երկրները, տվյալ դեպքում՝ Եվրասիայի երկրները պետք է համատեղ պատասխանատվություն կրեն հակամարտությունների կարգավորման համար՝ թույլ չտալով դրսից բացասական միջամտություն։ Սա առավել կարևորվում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հավաքական Արևմուտքը, ընտրելով ՆԱՏՕ-ակենտրոն քաղաքականություն, ըստ էության, խաչ է քաշել ձեռք բերված պայմանավորվածությունների, առաջին հերթին՝ ԵԱՀԿ շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա, երբ ամենաբարձր մակարդակով և կոնսենսուսի հիման վրա բազմիցս հռչակվել է անվտանգության անբաժանելիության սկզբունքի մասին, հայտարարվել է, որ ԵԱՀԿ պատասխանատվության տարածաշրջանում ոչ մի կազմակերպություն չի հավակնելու գերիշխող դերի։ Բայց այս ամենը ոտնահարվել է»,- հայտարարել է Լավրովը։
«Իսկ ՌԴ նախագահի նախաձեռնությունը անվտանգության նկատմամբ այլ մոտեցման մասին է, այն «իրավահավասար» անվտանգության մասին է, անվտանգության, որը կապահովվի՝ առանց արտատարածաշրջանային ուժերի մասնակցության»,- ավելացրել է Լավրովը։