4 Ապրիլի, 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից աշխարհի շատ երկրների արտասահմանյան ապրանքների վրա սահմանած մաքսատուրքերը կարող են հանգեցնել «ամերիկյան դարաշրջանի» ավարտին։ Այս մասին գրում է Euractiv-ը։

«ԱՄՆ սակագները ներկայացնում են «ռեժիմի էական փոփոխություն», որը «կնշանակի ամերիկյան դարաշրջանի ավարտը», ասվում է հրապարակման մեջ:

Euractiv-ը մեջբերում է ամերիկյան Eurasia Group խորհրդատվական ընկերության մենեջերներից մեկի՝ Մուջթաբա Ռահմանի կարծիքը։ Նա կարծում է, որ Վաշինգտոնի վարչակազմի այս տնտեսական քաղաքականության արդյունքը կարող է լինել համաշխարհային բեմում դոլարի դիրքերի թուլացումը։

 

Լրահոս