«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ջանքերի համար, որոնց Ֆրանսիան լիովին աջակցում է։ Այս խաղաղությունը հասանելի է, և այն ձեռք է բերվում երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման միջոցով, ինչը մենք շատ ենք ցանկանում»,- ասել է Մակրոնը։
Նա վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հեշտացնելու համար ձեռնարկված նախաձեռնություններին։
«Հարավային Կովկասում կայունությունը վճռորոշ է նաև Եվրամիության և Կենտրոնական Ասիայի միջև ավելի ընդարձակ հարաբերությունների կառուցման համար։
Ֆրանսիան լիակատար աջակցություն է ցուցաբերում ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին՝ ԵՄ ռազմավարության, Հարավային Կովկասի միջանցքի նախագծի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։