Վարդան Օսկանյանը պահանջ հղեց նաև Հայաստանի գործող իշխանություններին։
«Պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն անի այսօր, որ դադարեցնում է Ադրբեջանի հետ բոլոր տեսակի բանակցությունները, ընդհատում է կապերը, մինչև բոլոր հայ գերիների, պատանդների վերադարձը Հայաստան։ Սա օրինական պահանջ է, նվազագույնն է, ինչ Նիկոլ Փաշինյանը կարող է անել։ Այսօր մեր հայրենկիցների՝ Հայաստան վերադառնալու հարցի բանալին Նիկոլ Փաշինյանի մոտ է։ Սա ամենայն պատասխանատվությամբ եմ ասում»,- հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարարը։