28 Հունիսի, 2024

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մարզպետների մասնակցությամբ համատեղ խորհրդակցություն են իրականացրել։

Քննարկվել են հանրակրթական դպրոցների կառավարման նոր մոդելին առնչվող հարցերը, մասնավորապես տնօրենի և վարչատնտեսական համակարգողի գործառույթների տարանջատման ու արդյունավետ իրագործման վերաբերյալ:

Այնուհետև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը խոսել է հունիսի 27-ի կառավարության նիստում ընդունված որոշման կառուցված և կառուցվող 93 մանկապարտեզների գույքով ապահովման գործընթացին հավուր պատշաճի հետևելու մասին։

Հանձնարարել է գնվող գույքի նմուշների նախնական ուսումնասիրություն կատարել, որպեսզի որակական խնդիրներ չլինեն։

Քննարկվել են նաև ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի ընթացքն ու առկա խնդիրները։

Զեկուցվել է 2024 թվականին ՀՀ համայնքներից ներկայացված սուբվենցիոն ծրագրերի ընթացքը։
Քննարկվել են նաև սուբվենցիոն փաթեթների ամբողջական ու անթերի լինելու հարցերը։ Հանձնարարվել է հետևողական լինել ամբողջական փաթեթների վերաբերյալ ոլորտային գերատեսչությունների կողմից տրված դիտողությունների հիման վրա նախագծանախահաշվային փաթեթները լրամշակելու գործընթացին։
Քննարկվել են նաև 7-13 տարեկան երեխաների 2024թ-ի ամառային հանգստի կազմակերպման հետ կապված հարցեր։
Զեկուցվել են ճամբար մեկնող երեխաների առաջին և երկրորդ հերթափոխերի թվաքանակը, երեխաների անվտանգ տեղափոխման, դպրոցակաների ամառային հանգիստը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ հարցեր։
Քննարկվել են աշխատանքային մի շարք այլ հարցրեր ևս, տրվել համապատասխան հանձնարարականներ։

Լրահոս