9 Նոյեմբերի, 2024
Ուկրաինան և Համաշխարհային բանկը կնքեցին դրամաշնորհային համաձայնագիր՝ որի շրջանակներում  Ուկրաինային կտրվի մոտ 1,37 միլիարդ դոլար:

Այս մասին հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը։

Նշվում է, որ փաստաթուղթը ստորագրել են Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն եւ Համաշխարհային բանկի Արեւելյան Եվրոպայի հարցերով տարածաշրջանային տնօրեն Բոբ Սոմը։

Ծրագրի նպատակը պետական ​​բյուջեի ծախսերի մասնակի փոխհատուցումն է, այդ թվում՝ անվտանգության և պաշտպանության ոլորտին չառնչվող սոցիալական և հումանիտար ծախսերը։

Համաձայնագրի պայմաններով Ուկրաինան ԱՄՆ-ից 1,35 մլրդ դոլարի և 10,8 մլն եվրոյի չափով դրամաշնորհ կստանա: Գումարները պետբյուջե կհասնեն առաջիկա օրերին։

Լրահոս