8 Ապրիլի, 2023

Gallap International—ը մի շարք հարցումներ է անցկացրել Հայաստանում, որոնցից մեկի ձևակերպումը եղել է այսպիսին․ «Ձեր կարծիքով ՀՀ ներկա իշխանություններն ունակ

կլինե՞ն ՀՀ և Լեռնային Ղարաբաղի շահերից բխող և ընդունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ»։

Ըստ այդմ, «միանշանակ այո» պատասխանել է հարցվածների 12,0 տոկոսը, «ավելի շուտ այո»՝ 17,1 տոկոսը։ «Ավելի շուտ ոչ» պատասխանն է տվել հարցվածների 21,9 տոկոսը, 38,0 տոկոսն ասել է՝ «միանշանակ ոչ»։

Դժվարացել է պատասխանել հարցվածների 11 տոկոսը։

Կազմակերպությունից նշել են, որ հարցմանը մասնակցել է 1100 մարդ, այն անցկացվել է հեռախոսի միջոցով մարտի 23-27-ը։ Հետազոտության ընտրանքային սխալը  ±3% է։

 

kotayk

Լրահոս