9 Նոյեմբերի, 2024

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Գևորգ Ռուբինյանը նրան հարցրել է.

«Երկրում չի վերանում հակառուսական մթնոլորտը. նույնիսկ «Գելափի» վերջին հարցումներն են վկայում այդ մասին։ Ի՞նչ կարելի է անել, և արդյո՞ք պետք է որևէ բան անել այդ տենդենցը կասեցնելու համար»:

Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.

«Հայաստանում տիրող հակառուսականությունն իրականացվում է «պետպատվերի» շրջանակներում։ Այդ պատվերի դրսի տերերը վերջերս փաստացի անընդմեջ պարտություններ են կրում. Մոլդովայում նախագահը վերընտրվեց դրսի քվեարկողների շնորհիվ, Վրաստանում ո՛չ իշխանությունը փոխվեց, ո՛չ էլ հետընտրական թեժացումը ստացվեց։  Ի դեպ, գուցե նույն Միացյալ  Նահանգներում Թրամփը հաղթեց նաև ա՞յդ պատճառով։ Ժամանակն է, որ այդ պսևդոլիբերալները պարտվեն նաև Հայաստանում, և սա ասում եմ անկախ հայ-ռուսական հարաբերություններից։

Լրահոս