«Հոդվածների թվում, որ նախորդ անգամ փոխանցվել է Ադրբեջանին, ոչինչ չի փոխվել: Կան հարցեր, որոնք դեռևս շարունակում են մնալ չհամաձայնեցված կողմերի միջև, և բանակցությունները երկու կողմերի միջև շարունակվում են: Որևէ կոկրետ պայմանավորվածություն նախարարների կամ երկրների ղեկավարների մակարդակով չկա, բայց հայկական կողմը շահագրգռված է հանդիպումներն ինտենսիվացնել, որ հնարավոր լինի կարճ ժամկետում ավարտել «Խաղաղության պայմանագրի» տեքստի համաձայնեցումը»,- նշեց նա:
ԱԳ փոխնախարարն ասաց, թե այս պահին Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում նախատեսված չէ: