25 Մարտի, 2024

«Հայաստանում չի կարող գոյություն ունենալ անկախ դատական իշխանություն  որևէ դեպքում որևէ իշխանավորի պայմաններում»։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատավարությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նա նկատում է, որ մի քիչ նորմալ իշխանության դեպքում կարող են լինել  ինքնուրույն դատավորներ, որոնք չլինեն դատախազության կցորդ։

«Այս իշխանությունը դատական իշխանությունը դարձրել է ինչ-որ անիմաստ երևույթ, մենք  դրա պտուղներն ենք քաղում։ Նախորդ իշխանությունը  շատ ավելի հարգալից էր վերաբերվում, բայց նորից ասեմ՝ արդար, անկախ  դատական համակարգ Հայաստանում գոյություն ունենալ չի կարող»։

Աթանեսյանի խոսքով, 2021 թվականի խայտառակ ընտրություններից հետ, «երբ  ազգի մեծ մասը իր քվեն տվեց դավաճանին, այսինքն ազգն ինքն իրեն դավաճանեց,  դատավորները քարից չէին, որ դիմանային և  չնահանջեին։

«Իհարկե, պետք է նահանջեին, իրենք էլ են մի կյանք ապրում, ունեն ընտանեական խնդիրներ,  սովորական մարդկային խնդիրներ։ Այսինքն, մենք ինչ ենք պահանջում՝ ոչ մեկ ոչ մի բան չանի,  մի որոշ զանգված ֆեյսբուքում մի բան գրի ու ճակատամարտի  գնան դատավորնե՞րը, զրկվեն ամեն ինչի՞ց, գործի՞ց։ Դա էլ արդար պահանջ չէ իրենց նկատմամբ։ Հետևաբար, մեղավորը հայոց ազգն է, և ոչ դատավորը, ոչ էլ անգամ Նիկոլը »,- ասաց Աթանեսյանը։

 

kotayk

Լրահոս