Այցի ընթացքում տեղի ունեցավ քննարկում և կարծիքների փոխանակում Հունաստանի Սպայական կորպուսի ռազմական դպրոցում իրականացվող ակադեմիական և ռազմական համակցված կրթության վերաբերյալ, ինչպես նաև հանդիպում դպրոցի հայ ուսանողների հետ և շրջայց ուսանողների կենցաղային և ուսումնական տարածքներում:
Պատվիրակությունն իր շնորհակալությունն է հայտնել վարժարանի գործունեության և բարձր մակարդակի ռազմական և ակադեմիական կրթություն ապահովելու վերաբերյալ, հատկապես հայ ուսանողների համար, և բարձր է գնահատել նրանց նշանակալի ներդրումը մեր երկրի ԶՈՒ զարգացման գործում: