Հարկային օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված բողոքի ակցիաները կառավարության շենքի մոտ շարունակական են լինելու:
Ձեռնարկատիրությամբ զբաղվող մարդկանց զայրացրելէ այն փաստը, որ շրջանառության հարկը պետք է կրկնապատկվի՝ 5-ից դառնալով 10 տոկոս, իսկ փաստաթղթեր ներկայացնողների համար, հակառակը, 1.5 տոկոսից իջնելու է 1 տոկոսի: Բացի այդ, դրվում է ապրանքը գույքագրելու պահանջ:
Հատկանշական է, որ բողոքող քաղաքացիները այս իշխանությունների և այս կառավարության աշխատաոճը համեմատում էին Հովիկ Աբրահամյանի կառավարության օրոք տնտեսվարողների համար ստեղծված բարենպաստ պայմանների հետ: Նրանք իրենց խոսքում նշում էին՝ մինչև չգա հետինը, չի հաշվի առաջինը,իսկ Աբրահամյանի կառավարության ժամանակաշրջանում անհատ ձեռներեցների և առևռտրականների համար լավագույն պայմաններ էին:
Դժգոհող քաղաքացիներից մեկը ասաց.« Այն թվերին, երբ վարչապետը Հովիկ Աբրահամյանն էր, տնտեսվարողների համար մեծ դռներ էին բացված, մեծ հնարավորություններ ունեինք մեր ապրանքը իրացնելու և շահույթ ստանալու համար: Մարդը թույլ էր տալիս բոլոր ոլորտներում սեփական բիզնեսը ծաղկեցնել: Իսկ հիմա, այս իշխանությունները խլում են ՀՀ քաղաքացու բերանի վերջին պատառ հացը»:
Դժգոհող մարդկանց խոսքերով՝ իրենք մինչև վերջ պայքարելու են իրենց իրավունքների համար, պայքարելու են այս իշխանությունների դեմ: