Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը կձգտի նոր փաստաթղթեր ստորագրել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու համար:
Այս մասին ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ Կապանում մեկնարկած «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով փորձագիտական աշխատաժողովի բացմանը:
«Իրանի կառավարությունը կձգտի Հայաստանի հետ նոր փաստաթղթեր ստորագրել տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու համար։ Միևնույն ժամանակ, հարգանքի արժանի են նաև Հայաստանի և Իրանի միջև նախորդիվ ստորագրված փաստաթղթերը»,- շեշտեց դեսպանը։
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև գործում են փոխհարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող ավելի քան 190 միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր և արձանագրություններ։