Իշխանությանը պաշտոնապես հրավիրում եմ միասին գնալ Սոթք` պայմանով, որ եթե ես ապացուցում եմ, որ գիշերը կրակոցներ են եղել, ապա դուք հրաժարական եք տալիս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Նախ, ես սուտ չեմ խոսում երբեք, դա իմ կյանքի և քաղաքական սկզբունքն է, ինչը ձեզ համար անհասկանալի վարքագիծ է։
Իշխանության ներկայացուցիչներին պաշտոնապես հրավիրում եմ միասին գնալ Սոթք` պայմանով, որ եթե ես ապացուցում եմ, որ գիշերը կրակոցներ են եղել, ապա դուք հրաժարական եք տալիս և դուրս եք գալիս քաղաքականությունից»,- գրել է նա:
Ավելի վաղ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել էր, որ ամբողջ գիշեր ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոթքի հատվածում։
Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ից հերքել են հրադադարի ինտենսիվ խախտման մասին լուրերը: