22 Հոկտեմբերի, 2022

Հայաստանում կարևոր հանդիպում եմ ունեցել պարոն Փաշինյանի հետ՝ Հարավային Կովկասի անվտանգության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև սահմանգծման, օտարերկրյա ուժերի չմիջամտության վերաբերյալ: Այս մասին թվիթերյան իր էջում հայերենով գրառում է կատարել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին:

«Մենք կարևորում ենք Հյուսիս-Հարավ տարանցիկ ճանապարհը և երկու երկրների միջև առևտրի ու զբոսաշրջության զարգացումը։ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության հիմնումը այդ նպատակով է իրականացվել»,- գրել է նա:

kotayk

Լրահոս