14 Հոկտեմբերի, 2022
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հարցի հետ:

Ղազինյանը, մասնավորապես, գրել է.

Հոկտեմբերի 20-21-ին տեղի է ունենալու ԵՄ անդամ-պետությունների ղեկավարների գագագաթաժողով՝ Եվրոպական խորհրդի նիստ:

«Սա շատ լավ հնարավորություն է Էմանուել Մակրոնի համար՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկ ներկայացնելու և նախօրեին տրված գնահատականները գործնականում վերահաստատելու համար:

Կլինի՞ նման նախաձեռնություն, կհամոզվենք, որ Մակրոնն անկեղծ էր Հայաստանի և Հայ ժողովրդի նկատմամբ իր գնահատականներում…»:

kotayk

Լրահոս