14 Մայիսի, 2024

«Հաղթանակ» կուսակցության ղեկավար Վիկտոր Մնացականյանը գրել է.

«Ունենալով իր հիմնավոր մտահոգությունները երկրի ապագայի և զարգացման ընթացքի վերաբերյալ, խորապես հարգելով ժողովրդի կամքն ու ազնիվ ձգտումները` «Հաղթանակ» կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։
Ճանաչելով շարժումն արժանապատվորեն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և համոզված լինելով նրա ազնիվ մղումներում` հայտարարում ենք բոլորիս սթափեցնող և վերածնող այս շարժմանը միանալու մասին` այն դիտարկելով որպես ճակատագրական իրավիճակում հայտնված Հայրենիքը կործանումից փրկելու հնարավորություն։
«Հաղթանակ» կուսակցությունը ոչ թե զիջող, առավել ևս շարունակաբար զիջող, այլ հաղթո’ղ և արժանապատվություն ունեցող պետության կողմնակիցն է։
Անընդհատ ու միակողմանի զիջումները դեպի պետականության կորուստ տանող ուղիղ ճանապարհ են։
Ցավալիորեն շարունակական այս կորուստների շարքում մենք չենք կարող այլևս կորցնել։ Այսօր վտանգված է Տավուշը, Սյունիքը, եթե այսպես շարունակվի շուտով նաև` Երևանը։
Մենք ոչ միայն չենք կարող կորցնել մեր Հայրենիքը, այլև այն վերամիավորելու պատգամն ունենք:
Մենք պայքարում ենք հանուն հզոր, անվտանգ ու բարեկեցիկ Հայաստանի` հաստատակամ և ժողովրդի հետ հարաբերություններում ազնիվ իշխանությամբ։
Մենք պայքարում ենք հանուն համերաշխ ու մարդամոտ հասարակության։ Հայաստանի հոգևոր ու ֆիզիկական փրկությունը բոլորիս գործն է։
Բազմահազար մարդիկ են հավաքվել Բագրատ սրբազանի շուրջը, ապավինելով ու հավատալով նրան, իսկ Սրբազանը, ինչպես միշտ, բոլորիս կողքին է, և, ինչպես միշտ, դավանում ու քարոզում է ճշմարիտ արժեքներ:
Սա ազգային արժեքների և ինքնության պահպանության պայքար է, սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու պայքար է, մեր պատմությանն ու մշակույթին տեր կանգնելու պայքար է, մեր հաղթանակներն ու ձեռբերումները սերունդներին փոխանցելու պայքար է, Հայերենապահպանության և Հայապահպանության պայքար է»:
kotayk

Լրահոս