26 Ապրիլի, 2023
Կրեմլի պաշտոնական կայքը հաղորդագրություն է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի վերաբերյալ:

Դրանում մասնավորապես ասվում է.«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը` շեշտը դնելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործնական խնդիրների լուծման վրա։ Լաչինի միջանցքում իրավիճակի ներկայիս սրման համատեքստում վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հիմնարար պայմանավորվածությունների ողջ շրջանակի խստիվ պահպանման կարևորությունը։

Ռուսաստանի նախագահը համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին սգո օրվա՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով»։

kotayk

Լրահոս