Պատգամավորն անդրադարձել է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության, հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացման ու ռազմավարական դաշնակիցների ընտրության հարցերին:
Լեւոն Քոչարյանը պատասխանել է ուսանողների հարցադրումներին, որոնք վերաբերել են, մասնավորապես, Հայաստանի պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման գործընթացին, խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Ռուսաստանի հետ հարաբերություններին: