«Հայաստանի վարչապետն իր վերջին հայտարարության մեջ պաշտպանել է Վրաստանի միասնականությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ժողովրդավարությունը, ինչը էապես հակասում է Աբխազիայի Հանրապետության ինքնիշխանության փաստին»,- նշված է նախագահի մեկնաբանության մեջ։
Բժանիան հիշեցրել է նաև Փաշինյանին, որ Աբխազիայում հարգում են ողջ հայ ժողովրդին, որի մի մասն անցյալի ողբերգական իրադարձություններից իր փրկությունն է գտել հենց Աբխազիայում։
«Աբխազիայի հայերն ունեն այն ամենը, ինչ Փաշինյանը չկարողացավ երաշխավորել Ղարաբաղի հայերին, ովքեր իր վարած քաղաքականության հետևանքով բախվեցին պետականության փլուզման և հայրենի հողից զանգվածային արտահոսքի ողբերգությանը», — ընդգծել է նախագահը։
Ըստ Բժանիայի Փաշինյանի քաղաքականության հետևանքը եղել է հենց Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը։