Հիշեցնենք 2023 թվականի օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական սահմանապահները ձերբակալել են Արցախի Հանրապետության քաղաքացի 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին, որը ոգելից խմիչքի ազդեցության տակ է դուրս եկել գյուղից, մոլորվել ու հայտնվել Ադրբեջանի կողմից հսկվող տարածքում։
Օգոստոսի 2-ին Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով դիմում էր ներկայացրել ՄԻԵԴ։ Դիմումը վերաբերում էր մոլորվելու հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանությանը։ ՄԻԵԴ-ը Ադրբեջանին մինչև օգոստոսի 10-ն էր ժամանակ տվել Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար:
Օգոստոսի 15-ին ՄԻԵԴ-ը Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանի մասին տեղեկություններ էր փոխանցել հայկական կողմին փաստաթղթեր, լուսանկարներ, պահպան պայմանների մասին տեղեկություն։
Դրանք փոխանցվել էին նաև հարազատներին։