14 Ապրիլի, 2023

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նեղ կազմով նիստը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար Սամարղանդի Կոնգրես-կենտրոն են ժամանել Համագործակցության երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները:

Գագաթնաժողովի օրակարգում 10 հարց կա, որոնք վերաբերում են ԱՊՀ տարածքում փոխգործակցության տարբեր ոլորտներին: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակելու միջազգային, տարածաշրջանային հրատապ թեմաների շուրջ։

Անկախ Պետությունների Համագործակցության հիմնադիրներն են Ռուսաստանը, Բելառուսը և Ուկրաինան։

Միավորման կազմում են նաև Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը:

 

kotayk

Լրահոս