Մեծ պատասխանատվությամբ ու սիրով եմ սկսելու աշխատանքը իմ հայրենի մարզում, ինչպես նախորդ շրջանում, այնպես էլ հիմա՝ ծառայելու եմ հանուն մեր երկրի զարգացման ու հզորացման։
Վստահ եմ, որ սրտացավ ու արհեստավարժ մարդկանց հետ կկարողանանք լուծել շատ խնդիրներ ու բարօրություն բերել մեր մարզի բնակիչներին։
Իմ խորին շնորհակալությունն եմ ևս մեկ անգամ հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության ու հավատի համար։ Շնորհակալ եմ նաև Կառավարության անդամներին։
Շիրակը մեծ պոտենցիալ ունեցող ու զարգացման լայն հեռանկարներով մարզ է, և այն ուղին, որն ունի մեր Կառավարությունը, այն է՝ համաչափ զարգացնել մեր երկիրը, կփորձեմ շարունակել ու ամրապնդել Շիրակում, իհարկե վստահելի թիմի, գործընկերների հետ։
Շնորհակալ եմ բոլոր շիրակցիներին, թե´ խորհրդարանական ընտրություններում, թե´ Գյումրու քաղաքապետի թեկնածուի ընտրություններում ինձ վստահության հաստատուն քվե տալու համար։
Միասին` հանուն մեր մարզի, հանուն մեր հայրենիքի»։