16 Օգոստոսի, 2023

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին գրել է Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում։

«Նախարար Սերգեյ Լավրովն ընդգծեց Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման ու ԼՂ-ում էթնիկ զտումների հետևանքով առաջացած հումանիտար աղետը Լեռնային Ղարաբաղում կանխելու հրամայականը։ Հեռախոսազրույցի ընթացքում շեշտվեց շրջափակումը վերացնելու հստակ քայլերի անհրաժեշտությունը»,- գրել է նախարարը։

«Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն 8 ամսից ավել շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի և ԼՂ-ն էթնիկ զտումների ենթարկելու՝ Ադրբեջանի մտադրության կանխման հրամայականը»,- ասված է ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպմանն ընդառաջ Արարատ Միրզոյանը շեշտել է «առկա մեխանիզմներն արդյունավետորեն օգտագործելու, 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության 6-րդ կետի և Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման ուղղությամբ հստակ քայլերի անհրաժեշտությունը»:

 

kotayk

Լրահոս