4 Նոյեմբերի, 2024

Ընտրությունների երկրորդ փուլը տեղի ունեցավ Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուի և Մոլդովայի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոյի միջև։ Հոկտեմբերի 20-ին կայացած ընտրությունների առաջին փուլին մասնակցել է 11 թեկնածու։ Սանդուն այն ժամանակ ստացել էր ձայների 42,49%-ը, իսկ Ստոյանոգլոն՝ 25,95%-ը։

Արդեն այսօր պարզ դարձավ, որ Մոլդովայի ընտրություններում հաղթեց Մայա Սանդուն։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքներով՝ Սանդուի օգտին քվեարկել է 908196 ընտրող (54,91%), իսկ Ստոյանոգլոյի օգտին՝ 745,866 (45,09%)։

Սանդուն խոստացել է լինել «բոլորի նախագահը»։

«Հարգելի մոլդովացիներ, ես շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին, ով եկել է քվեարկության: Ես լսեցի ձեր ձայնը՝ թե՛ ինձ սատարողների, թե՛ պարոն Ստոյանոգլոյի օգտին քվեարկողներինը։ Ես պարտավորվում եմ լինել բոլորի նախագահը։ Մենք կարող ենք ունենալ տարբեր հայացքներ, խոսել տարբեր լեզուներով, բայց մենք բոլորս ցանկանում ենք խաղաղություն, փոխըմբռնում և արժանապատիվ կյանք մեր երեխաների համար», – ասել է Սանդուն երեկոյան ճեպազրույցում:

Լրահոս