8 Մայիսի, 2024

Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործ ԱԳ նախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ողջունում ենք այս հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով Ռուսաստանի ակնկալիքների մասին հարցին։

Ռուս դիվանագետը նշել է, որ Մոսկվան «պատրաստ է շարունակել աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի խթանմանը»։

kotayk

Լրահոս