18 Դեկտեմբերի, 2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է սոցիալական ցանցերի իր էջերում այս կամ այն թեմային անդրադառնում։

«Սիրելի քաղաքացիներ, եթե վերջին շրջանում, կամ առաջիկայում այնքան էլ հասկանալի չլինի, թե սոցիալական ցանցերի իմ էջերում այս կամ այն թեմային ինչու եմ անդրադառնում, իմացեք, որ դա կապված է իմ այս էջում իմ իսկ հորդորով քաղաքացիների բարձրացրած հարցերին արձագանքելու անհրաժեշտության հետ, որոնք ունեն շատ լայն ընդգրկում՝ սկսած անձնականից, ավարտած տնտեսականով ու աշխարհաքաղաքականով:

Շատ դեպքերում օգտատերերի մեկնաբանություններին հղում չեմ անում նախ որովհետեւ նույն կամ նմանատիպ հարցեր բարձրացնողները շատ են եւ նրանց գրառումները հիշատակելը իմաստ չունի, որովհետեւ դրանք արդեն իսկ հրապարակված են իմ էջում ու կրկին մեջբերելը ժամանակի ոչ արդյունավետ օգտագործում կլինի:

Շնորհակալություն»,- Facebook-ում գրել է Փաշինյանը։

Լրահոս