2 Հոկտեմբերի, 2024

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Կարծում եմ ոչ իշխանական հայացքներ ունեցող ցանկացած բանական մարդու համար պետք է պարզ լինի, որ խաղաղ հավաքին ընդառաջ նման հայտարարության տարածումը 2 նպատակ ունի՝ վախի մթնոլորտի տարածում և հնարավոր բռնաճնշումների արդարացում։

Կարծում եմ սրա ամենաճիշտ և ուղիղ պատասխանը մարդկանց կողքին լինելն է։

Այսօր՝ 18։30-ին կհանդիպենք Հանրապետության հրապարակում»։

Հիշեցնենք, որ ՀՀ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հայտարարաություն-զգուշացում են տարածել այսօր՝ հոկտեմբերի 2-ին, տեղի ունենալիք հանրահավաքի վերաբերյալ։

Լրահոս