Կառավարության որոշմամբ լուծարվեց շուրջ 22 մլն գրականություն ունեցող 60-ամյա հսկան։
Շուրջ 72 նվիրյալ աշխատակից դարձավ գործազուրկ։
Գրադարանն իր բնույթով եզակի է․ արտոնագրային ֆոնդը կազմում է 17 մլն անուն/18 մլն օրինակ փաստաթուղթ աշխարհի 77 երկրներից 66 լեզուներով։
Հարուստ ֆոնդերը ներառում են տեխնիկական փաստաթղթերի հատուկ տեսակներ արտոնագրեր, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր, արտադրությանը վերաբերող տեխնիկական պայմաններ, արդյունաբերական կատալոգներ, ինչպես նաև գիտատեխնիկական ուղղվածության ոլորտն ընդգրկող տարատեսակ փաստաթղթային հարուստ ֆոնդեր գրքեր, պարբերական և էլեկտրոնային հրատարակություններ, սեղմագրային հանդեսներ, ատենախոսության սեղմագրեր։
Ցավալի էր տեսնել եզակի փաստաթղթերն ու գրքերը և մտածել դրանց անհայտ ճակատագրի մասին։ Սա ի՞նչ է, եթե ոչ միտումնավոր քայլ հերթական հարվածն հասցնելու մեր գիտությանն ու կրթությանը։
Աշխատակիցների հետ հանդիպմանը նշեցի, որ իրենց պայքարն այս ամիսներին իզուր չի անցել։ Լիահույս եմ, որ ոչ հեռավոր ապագայում կչեղարկվի նման անհիմն որոշումը, և Գիտատեխնիկական գրադարանը կշարունակի իր գործունեությունը հիմք հանդիսանալով գիտության, տնտեսության, արդյունաբերության զարգացման համար»։