24 Մարտի, 2024

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Դուք իշխանությո՞ւն եք, թե՞ լաչառների հավաքածու։ Ով ի՞նչ ասում է, սրանք նախկինից են խոսում։ Այ լաչառ կապիտուլյանտներ, նախկինները 6 տարի է իշխանության չեն: Ի՞նչ եղավ, ո՞ւր կորավ Նիկոլի կախարդական փայտիկը։ Ինչ պետք է, դա էլ բանակցում էր։ Իր սեփական կետից էր սկսում։ Հայաստանի երջանիկ քաղաքացի էր խոստանում։ Արցախը Հայաստան և վերջ էր հայտարարում։ Խաղաղության դարաշրջան էր բերում։ Ձեռքերը խոստանում էր կտրել, բայց անկլավներ թշնամուն չզիջել։ Սա Նիկոլն է խոստացել: Ի՞նչ կապ ունեն նախկինները, ռուսները, ֆրանսիացիները։ Կատարե՞լ է խոստումը։ Ոչ։

Խոստացածի փոխարեն բերել է հազարավոր դագաղներ, Արցախի կորուստ ու Հայաստանի հարյուրավոր քառ.կմ տարածքի օկուպացիա։ Սա է ձեր կառավարման պատկերը։ Թե չէ՝ նախկինները, պողոսները, ռուսները… Ալիևը ինչ ասես ձեզ ու ձեր շեֆին ասում է, դուք եկել, երկրի ներսում եք տղամարդ զգո՞ւմ ձեզ։ Տղամարդ լինեիք, պետությունն էս օրին չէր լինի։ Թուրքերի կամակատարներ եք դուք ընդամենը»։

kotayk

Լրահոս