13 Հունիսի, 2024
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը քաղաքացիներին կոչ արեց այսօր 20։00-ին  միանալ իրենց Բաղրամյան փողոցում։

«Մենք երեկ շատ կարևոր օր ենք ունեցել, իշխանությունները վախերի մեջ են։ Օրակարգ թելադրողը մենք ենք, մենք ենք այս երկրի տերը։ Քիչ հետո մեզ կմիանան մեր քույրերն ու եբայրները և կասենք մեր երթուղին ոնց է լինելու։ Երեկ ոստիկանական ուժերի դեմ ճշմարտությունն էր պայքարում և մեր ժողովուրդը ցույց տվեց, որ բռնակից չի վախենում։ Որևէ մեկի մտքով թող չանցնի, որ կարող է մեզ վախեցնել»,-ասաց Դանիելյանը։

 

Լրահոս