21 Դեկտեմբերի, 2023

ՀՀ Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը, որպես կանխիկ դրամական միջոցներ, հայտարարագրել է ավելի քան 200 հազար ԱՄՆ դոլար։ Այդ մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների 2022թ․ տարեկան հայտարարագրից։

ՊՆ փոխնախարարի անկանխիկ դրամական միջոցները 2022-ի տարեվերջին կազմել են 856 հազար դրամ։

Հայտարարագրում նշվում է նաև, որ Պաշտպանության փոխնախարարի՝ 2022-ի ընդհանուր եկամուտները կազմել են 19,2 մլն դրամ, որից 15,5 միլիոնը նրա տարեկան աշխատավարձն է, իսկ մնացած եկամուտը ստացվել է ՊԵԿ-ից։

kotayk

Լրահոս