22 Հոկտեմբերի, 2022

Տեղի բնակիչները հեռանում են ռուսական բանակի կողմից գրավված Խերսոնից։ Ռուսները քաղաքը նախապատրաստում են փողոցային կռիվների։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը շաբաթ օրը՝ հոկտեմբերի 22-ի առավոտյան հաշվետվության մեջ։

«Ըստ առկա տեղեկությունների, բնակչության զգալի մասը լքել է Խերսոնը: Քաղաքում մնացած ռուս զավթիչները հագնվում են քաղաքացիական հագուստով և տեղափոխվում լքված տներ: Թշնամին Խերսոնը պատրաստում է փողոցային մարտերի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է նաև, որ ռուս զինվորականները միջոցներ են ձեռնարկում Կախովկայի հիվանդանոցի տարածքը հիվանդներից և բուժանձնակազմից ազատելու համար։

kotayk

Լրահոս