3 Հոկտեմբերի, 2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը։

Քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները, ներդրումային համագործակցության հնարավորությունները հատկապես պարենային անվտանգության և ագրովերամշակման ոլորտներում, ինչը կնպաստի մասնավոր ներդրումների ներգրավմանը և արտադրական կարողությունների զարգացմանը:

Թեմաների թվում էր նաև գործարար շրջանակների մասնակցությամբ B2B ձևաչափով հանդիպումների կազմակերպումը՝ երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման և ագրոպարենային ապրանքների տեղաշարժի ու մատակարարման արդյունավետության բարձրացման նպատակով։

Անդրադարձ է կատարվել Ղազախստանի Ալմաթի քաղաքում Հայաստանի առևտրի տան ստեղծման հնարավորությանը։

Լրահոս