Քաղաքագետ Ալեն Ղուլյանը գրել է.
«Սա գիտե՞ք ինչու է ամենուր հեծանիվ քշում. շատ պարզ, որ ուշադրություն շեղի իրական քաղաքական օրակարգերից, որոնց մասով նա ՀՀ-ի շահերի դեմ քայլեր է անում տարբեր մայրաքաղաքներում. վերջինը՝ Մոսկվայում: Մինչդեռ առավել շատ քննարկվում է նրա հեծանիվ քշել, այդ թվում՝ օտար երկրների մեդիաների ծաղրական անդրադարձերը սրա հեծանիվ քշելուն:
Նա լավ գիտի հայերի մեծ սերը որևէ բանի վրա ղժժալու մասով. ավելին՝ նա շատ լավ գիտի, որ առաջադեմ հայերը հատկապես սիրում են իր վրա ղժժալ: Իսկ առաջադեմ հայերի մեծ մասը, մեղմ ասած, ընդդիմադիր են, հետևաբար հենց նրանց համար է սա հեծանից քշում, որ հեծանիվի վրա ֆիքսվելով՝ ուշադրությունից դուրս թողեն իրական վտանագավոր օրակարգերը:
Ես հասկանում եմ, որ էս վիճակում հեծանիվ քշելը աբսուրդի ժանրի վիճակ է, ու բարդ է սարկազմի դիրքերից չարձագանքելը, բայց դե տեխնոլոգիա է կիրառում, մենք/դուք էլ մտնում ենք տակը:
Հետևաբար նա ի՞նչ է անում. շատ պարզ՝ ասում է դե ղժժացեք իմ վրա, էն ընթացքում, երբ ես ձեր երկիրը մաս-մաս կտամ տարբեր շահառուներին ու այս պարագայում կոնկրետ Արևմուտքի անվան տակ Թուրքիային:
Ի դեպ, Մոսկվայում հեծանիվ քշելով սա ՌԴ-ի հետ պայմանավորվել է, 2025թ. հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը:
Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։ Մի կողմից սա Ադրբեջանի առաջ Սյունիքի սահմանային գիծը բացելու՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի իրացման հնարավորություն է, մյուս կողմից, որը քիչ հավանական է, Իրանի առաջ Սյունիքը բացելու տարբերակ:
Ինչ ասեմ, հեծանիվ քշել, տարբեր ուրախ միջոցառումներ, ֆեստիվալներ, քեֆ ուրախություն և այլն…. իսկ դրա տակ երկրի փափուկ ու աստիճանական հանձնում թշնամուն:
Երբ, իբր դիմադրության թեմա առաջ կգա, հանկարծ պարզ կլինի, որ էլ ինչ դիմադրություն, արդեն շատ ուշ է:
Ասեմ ավելին՝ Մեծ Բրիտանիայում վերապատրաստվող հայ դիպուկահարները ու՞մ դեմ են վերապատրաստվում, ու ավելի տարօրինակ մի բան էլ՝ փաստորեն Ադրբեջանի բարեկամ Պակիստանը վերապատրատում է ՀՀ զինուժի ինչ-ինչ ստորաբաժանումներ (հարցում ուղարկեք հմպտ գերատեսչություն):
Մի տեսակ Ադրբեջանի ու Հայաստանի միացյալ հանրապետության հոտ եմ առնում՝ Արևմտյան Ադրբեջանի գաղափարը վկա:
Հ.Գ. իսկ դուք նկատել եք, բոլոր միջազգային համաժողովների, հանդիպումների ժամանակ, որտեղ նիկոլն ու Ալիևը ներկա են ու փոխադարձ շփման ինչ-որ վիճակ է եղել, Ալիևը միշտ ծիծաղում է սրա վրա, միշտ՝ որպես օրինչափություն: Միգուցե նրանից է, որ Ալիևը իր ծաղրածուների վրա սիրում է ծիծաղել, կամ էլ թե հավանաբար ինքը վատ դերասան է, ու քանզի ամեն բան երկու կողմերի միջև կանխաճշգրտված է դեռ վաղուց, չի դիմանում, ու բացվում է:
Հանգիստ կարող եք ասել, թե սա դավադրություների տեսությունից է)), հետո, երբ այս կամ այն կերպ հաստատվի, ակտիվ հարցազրույցներ կտաք էս թեզերը կիրառելով: Չէ՞ որ արդեն մի քանի նման փուլ անցել ենք, երբ հնչեված թեզերի վերաբերյալ նշվում էր, թե բա դավադրությունների տեսություն է, հետո կյանքը գալիս ապացուցում էր, որ այլ իրականություն չկա, քան հնչեցված թեզերը, որից հետո ինքներդ էիք սկսում այդ թեզերը ակտիվ տիրաժավորում, շատ ակտիվ…
Մեծ խաղը դեռ երկար է շարունակվելու, ու հավանաբար ամբողջ ռեգիոնն է վերաձևվելու: Ի դեպ, ձեզ մոտ հարցեր չառաջացան, թե ինչու Իսրայելը հրապարակային հարված չհասցրեց Իրանին…»: