23 Մայիսի, 2024
Մենք պետք է ինքնե՞րս գուշակենք, թե՞ հետո մեզ կպատմեն. այս մասին հերթական ճեպազրույցին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի պատերազմի ժամանակ երկու երկների կողմից Հայաստանին «օգնելու իմիտացիայի» մասին հայտարարությանը։

«2020 թվականի աշնանը հակամարտության հենց սկզբից Ռուսաստանն ամեն ինչ արել է այն դադարեցնելու համար, ինչպես ասել է նախագահ Պուտինը, «որպեսզի Հայաստանն իրեն լքված ու մոռացված չզգա»: Հիշեցնեմ, որ այն ժամանակ տեղի ունեցան Պուտինի բազմաթիվ հեռախոսազրույցները Ալիևի և Փաշինյանի հետ։

Հրադադարի հնարավորություն կար դեռ հոկտեմբերին, Ադրբեջանի նախագահը համաձայնել էր Պուտինի առաջարկին, բայց Հայաստանի վարչապետը նախընտրեց շարունակել ռազմական գործողությունները: Թե ինչի հանգեցրեց դա, բոլորը գիտեն»,-ասել է նա։

kotayk

Լրահոս