14 Օգոստոսի, 2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի Մաթևոս Մադաթյանի անվան միջնակարգ դպրոցի 4-րդ «Ա» և «Բ» դասարանների աշակերտներին վերջիններիս խնդրանքով:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է աշակերտներին, զրուցել և պատասխանել է երեխաների հետաքրքրող հարցերին: Այնուհետև Կառավարության ղեկավարն աշակերտներին հրավիրել է իր աշխատասենյակ, ապա նրանց հետ շրջել Կառավարության շենքում նիստերի դահլիճում, հանդիպումների սրահներում: Աշակերտները եղել են նաև գլխավոր ժամացույցի սրահում, որտեղ պահվում են Կառավարության պատմությունը ներկայացնող ցուցանմուշները:

Աշակերտները շնորհակալություն են հայտնել վարչապետին հետաքրքիր հանդիպման և ջերմ ընդունելության համար:

 

 

Լրահոս