Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հեռախոսով խոսել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթող Դոնալդ Թրամփի հետ և համաձայնել ամրապնդել համագործակցությունը։
«Հրաշալի հեռախոսազրույց ունեցա նախագահ Դոնալդ Թրամփի հետ և շնորհավորեցի նրան պատմական հաղթանակի կապակցությամբ»,- գրել է Զելենսկին սոցիալական ցանցերում։
«Մենք պայմանավորվեցինք շարունակել ինտենսիվ երկխոսությունը և խթանել մեր համագործակցությունը։ Միացյալ Նահանգների ուժեղ և ամուր ղեկավարությունը կենսական նշանակություն ունի համաշխարհային հանրության և արդար աշխարհի համար»,- ասել է Զելենսկին։
12