18 Հուլիսի, 2023
Ինչո՞վ է տարբերվում Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող ազգակործանից:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։

Հիմա,երբ ծրագրի ավարտն այնքան մոտ է,ակնկալում ե՞ք, որ նրանցից որևէ մեկի մոտ կարող է պայքար, պետական մտածելակերպ, հայրենասիրություն, ազգային շահի գիտակցում արթնանա՞: Որպեսզի այդպիսի բան տեղի ունենա,անձը պետք է նման արժեքների կրող լինի: Պետական դավաճանությանը համաձայնածը չի կարող կեսից մտափոխվել: «Դահճից գթասրտություն չեն ակնկալում»:

Այնպես որ ամեն բան օրինաչափ է: Նրանք իրենց հակահայ խմբակներով գերմոտիվացված ճշտորեն կատարում են իրենց ծրագիրը: Իսկ մենք, նույնիսկ այս օրհասական պահին, երբ բոլոր խաղաքարտերն արդեն բաց են, դիմակները պատռված,թշնամին տանը, չենք կարողանում համախմբվել և միասնական պայքար մղել Արցախի և Հայաստանի համար: Առ այսօր մեղադրում ենք բոլոր արտաքին ուժերին (ի դեպ, ըստ ճաշակի՝ առանց որևէ ռացիոնալության…), բայց ոչ երբեք մեզ,որ մինչև հիմա և՛ Երևանում, և՛ Ստեփանակերտում իշխում են հայտնի երկու այլանդակները:

հ.գ. չեք կարող պատմական երկրորդ օրինակ գտնել, երբ պատերազմի ժամանակ՝ աղետից «հինգ պակաս», որևէ երկրի իշխանություն նման վարքագիծ դրսևորեր(խրախճանքային՝ քաթար-միկոնոս-դիսնեյլենդյան),իսկ հանրության լայն շերտերն էլ աջակցեին…

Նույնիսկ կործանվելուց ենք յուրահատուկ»:

kotayk

Լրահոս